Logo

Հայաստանի գավաթ. «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթանակով քառորդ եզրափակիչում է

20:56 / 29.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Փյունիկը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։

Արտակ Օսեյանի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։ Դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Մարիուս Նուբիսին, Դանիլ Կուլիկովն ու Միխայիլ Կովալենկոն։

«Փյունիկը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայաստանի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակում են նաև «Շիրակը», «Ուրարտուն» և «Անդրանիկը»։

Հոկտեմբերի 30-ին կկայանա 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայություն` «Սարդարապատ» - «Արարատ», «Սյունիք» - «Կիլիկիա»։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Փյունիկ» - «Գանձասար»` 3-0

Մարիուս Նուբիսի, 52, Դանիլ Կուլիկով, 61, Միլայիլ Կուլիկով, 82

Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ