Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ին, և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Մրցաշարի քառորդ եզրափակիչին մասնակցելու են 8 ակումբներ` «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Վեստ Արմենիան», «Գանձասարը», «Վանը», «Լեռնային Արցախը» և 1/8 եզրափակիչից հետաձգված «Նոա» - «Ալաշկերտ» զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում։
Քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում ակումբները միմյանց դեմ մրցելու են երկու անգամ` սեփական դաշտում և հյուրընկալվելիս։ Վիճակահանության ժամանակ այն ակումբը, որի անունն առաջինը դուրս կգա, կլինի դիմակայության առաջին հանդիպման տանտերը։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-6-ը, իսկ պատասխան խաղերն` ապրիլի 1-3-ը։


