Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ուրարտուն» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Վանին»։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Կարեն Մելքոնյանը։
Երևանյան ակումբը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում, իսկ «Վանն» ավարտեց մրցելույթը։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ուրարտու» - «Վան»` 4-0
Էդիկ Վարդանյան, 45+2, Օլեգ Պոլյալով, 52, Կարեն Մելքոնյան, 80, 88
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


