Logo

Հայաստանի հավաքականի առաջատարի թիմի մարզիչը պաշտոնանկ է արվել

16:46 / 06.04.2024Բասկետբոլ
null

«Վալենսիայի» բասկետբոլային թիմը հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքս Մումբրուի պաշտոնանկության մասին: Ապրիլի 4-ին իսպանական թիմը տնային խաղում 69-98 հաշվով պարտվել է «Վիլերբանին», որից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել մարզչին:

Եվրալիգայում «Վալենսիան» 13 տեղում է և կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Մումբրուն դարձավ Եվրալիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտոնանկ արված 8-րդ մարզիչը:

Իսպանիայի առաջնությունում էլ թիմը 7-րդ տեղում է և կարող է չհայտնվել փլեյ-օֆֆում: Մումբրուն «Վալենսիան» գլխավորել էր 2022 թվականին: Այս ընթացքում նա տարել է 63 հաղթանակ և կրել 70 պարտություն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայում» է խաղում բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատարներից Քրիս Ջոնսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա