Logo

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը

20:14 / 06.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականն անցկացրել է հոկտեմբերյան հավաքի առաջին մարզումը:

Առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները.

  • Հենրի Ավագյան - «Փյունիկ»
  • Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
  • Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
  • Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
  • Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
  • Սերգեյ Մուրադյան - «Նոա»
  • Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
  • Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
  • Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
  • Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
  • Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» 
  • Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
  • Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
  • Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
  • Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
  • Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
  • Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հիշեցնենք, որ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը:

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Սելարայանը հավաքականին կմիանա Բուդապեշտում։

Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ