Logo

Հայաստանի հավաքականի ավագը՝ Ուրուգվայի առաջնության շաբաթվա լավագույն խաղացող

13:56 / 24.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Անդրե Սպայթ-Մկրտչյանը ճանաչվել է Ուրուգվայի առաջնության շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

«Բիգուա դե Վիլյա Բիառիցում» հանդես եկող Մկրտչյանն օրեր առաջ «Եբրայիկա Մաքաբիի» հետ հաղթական խաղում (113-85) դարձել էր ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել էր 29 միավոր, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա