Logo

Հայաստանի հավաքականի դարպասապահը հեռացավ «Փյունիկից». նա նոր թիմ ունի

20:51 / 13.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հայտարարեց Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Փյունիկից» հեռանալու մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկին» միասին անցկացրած հիշարժան երկու տարիների համար: Շնորհակալություն եմ հայտնում մարզչական անձնակազմին, խաղընկերներիս և երկրպագուներին:

Ուրախ էի «Փյունիկ» ընտանիքի մասնիկը լինել»,- սոցցանցերում գրել է Ավագյանը:

28-ամյա դարպասապահը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավագյանը «Միկայի» սան է, խաղացել է նաև «Բանանցի», «Ալաշկերտի», «Վանի», «Նորավանքի» և ԲԿՄԱ-ի կազմերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ