Logo

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.12.2021ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում - Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ ելույթ է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում:

«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում իմ խոսքը։ Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։

Այսինքն՝ հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։ Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ որպես ունկնդիր՝ ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեջբերում է Մինյանոյի խոսքը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա