Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին են ներկայացվել VAR համակարգի առանձնահատկությունները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021Հայկական ֆուտբոլ
240835384 10165801555135247 680069867695996763 n - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին են ներկայացվել VAR համակարգի առանձնահատկությունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:

Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:

Այդ կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի ակադեմիա էր այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները չպետք է սպասեն VAR համակարգի միջամտությանը: Ընթացքում ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները հնարավորություն են ստացել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ Կարեն Նալբանդյանի կողմից»,- նշված է հրապարակման մեջ։

Հայաստանի ազգային թիմն Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիային, իսկ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կխաղա Լիխտենշտեյնի հետ:

Տեղեկատվություն Հայաստան – Լիխտենշտեյն խաղի տոմսերի վերաբերյալ

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ