Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը «Նոայի» դեմ առաջնության 22-րդ տուրի խաղում հաղթական գոլ խփելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Պատրաստ էինք ու գիտեինք, որ դժվար խաղ է լինելու։ Փառք Աստծո, կարողացանք կատարել մարզիչի հրահանգները և, վերջում երկու գոլ խփելով, հաղթել։ Գոլս, երևի, շատ գեղեցիկ ստացվեց։ Կոմբիանացիոն գոլ էր, ուրախ եմ։ Այդպես տոնեցի՝ նվիրելով կնոջս, որը սպասում է մեր առաջնեկին»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Ժիրայր Մարգարյանը Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին հաշվի մեջ առաջ էր մղել 89-րդ րոպեին։ Ավելացված ժամանակում 11-մետրանոց հարվածով խաղի վերջակետը դրել էր հյուրերի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը՝ 2-0:
«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 53-ի և 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն այս տուրում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի» հետ։
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն
Fastex ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթանակ կորզեց, «Շիրակն» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ, ֆոտո)


