Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ղազախական «Կասպի» ակումբ, հայտնում է Meta-ratings.kz-ը։
28-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել էր Ղազախստանում՝ պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» և «Ատիրաուի» գույները:
Ուդոն նախորդ տարվա հունվարից խաղում էր «Արարատ-Արմենիայում», որտեղից հեռացել էր նախորդ ամիս:
Հիշեցնենք, որ նիգերիացին 2020 թվականից հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 18 հանդիպման:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն


