Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ալաշկերտ» (ֆոտո)

13:19 / 30.01.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: 

Ակումբի կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Սերոբ Գրիգորյանը, որի նախորդ թիմը Երևանի ԲԿՄԱ-ն է:

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել էր նաև ռուսական Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Փյունիկում»:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում Գրիգորյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել էր 16 խաղի, խփել մեկ գոլ:

Սերոբ Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերից է հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է չորս հանդիպում:

«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ բարձր նպատակներ հետապնդող ակումբ: ԲԿՄԱ-ում խաղալով՝ լավ մարզավիճակ ձեռք բերեցի և պատրաստ եմ նոր մարտահրավերի:

Մարզչական շտաբը կարողացել է «Ալաշկերտում» բարձր մրցակցությանը զուգահեռ լավ մթնոլորտ ստեղծել, ինչը շատ կարևոր է»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Գրիգորյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ