Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիա», հայտնում է ակումբի մամուլի ծաառայությունը:
19-ամյա ֆուտբոլիստը 1,5 մրցաշրջան վարձավճարով անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ի կազմում, մասնակցել 43 հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ:
Սերոբյանն «Արարատ-Արմենիայում» խաղացել էր 2020-2021 թվականներին:
Արթուր Սերոբյանը 5 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:


