Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ծանր վնասվածք էր ստացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած մարզական հավաքի ընկերական հանդիպմանը։ Ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների և միջային մենիսկի հետին եղջյուրի թեթև պատռվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել է ծնկի վիրահատության, որն անցել է բարեհաջող։ Հայաստանի ազգային հավաքականի նորեկի ապաքինման համար կպահանջվի 4-6 ամիս:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սերգեյ Մկրտչյանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 20 խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում: Նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:


