Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

01:20 / 14.03.2023Հայկական ֆուտբոլ
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ

Հայաստանի հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը կարող է չմիանալ ազգային թիմին, հայտնում է «Վիվառո Մեդիա»   հեռուստաընկերության մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի ու բաց է թողել կոլումբական «Ինդեպենդիենտե Մեդելինի» նախորդ հանդիպումը:

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը նախորդ տարվա հուլիսից է խաղում լատինամերիկյան ակումբում: Դրանից առաջ նա երկու տարի ելույթ էր ունենում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Թուրքիայի թիմի դեմ խաղով կմեկնարկի ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:  Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ