Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժն» այս պահին ընկերական խաղ է անցկացնում Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ:
Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1:
«Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: