Logo

Հայաստանի հավաքականի հարձակվողը մոտ է արտասահմանյան ակումբ տեղափոխվելուն

12:50 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հրաժեշտ է տվել «Նոային», հայտնում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը մոտ է արտասահմանյան ակումբ տեղափոխվելուն:

Դոնեցկի «Շախտյորի» սան Արթուր Միրանյանը 2023 թվականի ամռանն է միացել «Նոային»։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում հարձակվողը 36 խաղում խփել է 23 գոլ ու դարձել առաջնության լավագույն ռմբարկու։ Կարիերայի ընթացքում Միրանյանը խաղացել է նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում», «Ուրարտուում» ու «Ալաշկերտում»։ Transfermarkt-ը 400 հազար եվրո էգնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Արթուրը 2019 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա