Logo

Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ալբանիայի, Վրաստանի և Էստոնիայի դեմ խաղերի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.10.2020ՍՊՈՐՏ
2Z7A3109 - Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ալբանիայի, Վրաստանի և Էստոնիայի դեմ խաղերի համար
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 3 տուր

11 Հոկտեմբեր 2020 - 20:00

2

Հայաստան

2

Վրաստան

1 - 0 Խորեն Բայրամյան - 6`

1 - 1 Նիկա Կաչարավա - 46`

1 - 2 Թոռնիկե Օքրիաշվիլի - 74`

2 - 2 Հենրիխ Մխիթարյան - 88`

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղերի համար, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրիԷստոնիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի Այվազով – «Ուրարտու», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու», Սևակ Ասլանյան – «Փյունիկ»

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – առանց ակումբի, Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա), Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ», Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան», Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Անդրանիկ Ոսկանյան – «Վան», Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»

Կիսապաշտպաններ. Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա), Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա), Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս), Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան», Արթուր Գրիգորյան – «Փյունիկ», Սոլոմոն Ուդո – «Շիրակ», Կարեն Մուրադյան – «Արարատ», Յուրի Գարեգինյան – «Նոա», Բենիկ Հովհաննիսյան – «Նոա»

Հարձակվողներ. Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյանը չի հրավիրվել ազգային հավաքական, քանի որ դեռևս գտնվում է վերականգնման փուլում, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումներից հետո, վերադառնալով Արգենտինա, երկու շաբաթ գտնվել է կարանտինի մեջ և երկար ժամանակ չի մարզվել:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ