Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին:
Մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել նորեկներից Երևանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Սիմոնյանի և հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ:
«Երիտասարդական հավաքականում խաղալը շատ մեծ պատիվ է, բայց ազգային թիմն ավելի է մոտիվացնում բոլորին: ազգային հավաքականում խաղալը բոլորի երազանքն է: Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ ազգային հավաքական: Շատ լավ է ընթանում հավաքը:
Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար»,- ասել է Սիմոնյանը:
«Հավաքականում ինձ շատ լավ ընդունեցին: Գրեթե բոլորին ծանոթ էի: Թիմակիցներս շատ են օգնում, որպեսզի հարմարվեմ հավաքականին»,- ասել է Տարախչյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը հունիսի 4-ին կհյուրընկալվի Եվրո-2024-ի մասնակից Սլովենիայի ազգային թիմին, իսկ այդ խաղից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին:
Ֆոտո՝ ՀՖՖ


