Հայաստանի հավաքականը սկսում է պայքարն օգոստոսի 26-ից 28-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք արագ շախմատի 2023թ․ աշխարհի թիմային առաջնությունում։
Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
Հայաստանի հավաքականը մասնակից 38 թիմերի մեջ ունի 5-րդ վարկանիշը:


