Logo

Հայաստանի հավաքականի խաղացողի թիմը բանակցում է NBA-ի հետ

14:41 / 20.05.2025Բասկետբոլ
null

«Վալենսիա» բասկետբոլային ակումբը բանակցում է NBA-ի հետ, հայտնում է Basket News-ը:

Իսպանական ակումբին տեղեկացրել են, որ 2027 թվականն ընտրվել է որպես NBA-ի եվրոպական մրցաշարի ստեղծման տարի:

ՖԻԲԱ-ն իր հերթին «Չղջիկների» հետ բանակցում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը մասնակցի Չեմպիոնների լիգային, այնուհետև պատրաստ լինի եվրոպական NBA-ին:

Նույն ճանապարհն ընտրել է նաև գերմանական «Ալբան», որը Եվրալիգան փոխել է ՖԻԲԱ-ի մրցաշարով:

«Վալենսիայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի առաջատարներից Քրիս Ջոնսը: Նախորդ մրցաշրջանում իսպանական թիմը դուրս էր մնացել Եվրալիգայից, իսկ այս տարի Եվրագավաթում հասել է կիսաեզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ