Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մականի Ուայթսայդ Քրքորյանը Երևանում վիրահատվել է, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ բասկետբոլիստը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, սակայն վիրահատությունը բարեհաջող է անցել: Նրա ապաքինման համար կպահանջվի 3 ամիս:


