Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի, Իռլանդիայի և Գվատեմալայի հավաքականների մասնակցությամբ Լոս Անջելեսում կայանալիք միջազգային մրցաշարի վայրը փոխվել է։
Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ Cal State LA համալսարանական արենան ժամանակավորապես փակվել է։ Մրցաշարի հանդիպումները Cal State LA-ի փոխարեն կանցկացվեն Crescenta Valley High School-ում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը չեն փոփոխվել։ Հունիսի 21-ին Հայաստանի հավաքականը կխաղա Գվատեմալայի, իսկ երկու օր անց Իռլանդիայի հետ։