
տուր
01 Հունվար 1970 - 19:03
- 
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը: Կիսապաշտպանը կարևոր տարիք է մուտք գործում բարձր տրամադրությամբ. Մխիթարյանը հասել է խաղային հասունության շատ բարձր մակարդակի, անհատական առումով անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը, փայլում է «Ռոմայի» կազմում:
Ներկայացնում ենք անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստի հարուստ կարիերայի ամենակարևոր դրվագներն իր ապրած տարիների քանակով՝ 32 կետով:
1. Նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում. Մխիթարյանը մանկապատանեկան տարիքում Բրազիլիա կատարած շրջագայությունից հետո (Հենրիխն «ուսանել» է Լ̶ա̶զ̶ա̶ր̶յ̶ա̶ն̶ ̶ճ̶ե̶մ̶ա̶ր̶ա̶ն̶ո̶ւ̶մ̶ «Սան Պաոլոյում») վերադարձավ Երևան և պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշեց իր նորամուտը «Փյունիկի» կազմում՝ 2006 թվականի հունիսի 27-ին «Ուլիսի» դեմ խաղում, երբ դեռ 17 տարեկան էր:
2. Առաջին հեթ-տրիկը. 2007 թվականի սեպտեմբերի 23-ին «Շիրակի» դեմ կայացած խաղում Մխիթարյանը գրանցեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը, առաջինը՝ 8-ից:
3. Չեմպիոնությունները Հայաստանում. «Փյունիկի» հետ Մխիթարյանը 4 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն՝ 2006-ից մինչև 2009 թվականները: Վերջին մրցաշրջանում Հենրիխը փայլեց՝ անցկացրած 16 խաղում խփելով 13 գոլ, իսկ ընդհանուր առմամբ «Փյունիկում» 87 խաղում խփեց 35 գոլ:

4. Հաղթանակը՝ Թուրքիայի դեմ. Մխիթարյանի՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում ունեցած ամենավառ հիշողությունը Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակն է: 2008 թվականի օգոստոսի 21-ին Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլում Հայաստանն ընդունել էր Թուրքիայի ընտրանուն: Մրցակիցը բացեց խաղի հաշիվը խաղի 67-րդ րոպեին, որին պատասխանեց Կառլեն Մկրտչյանը՝ 89-րդ րոպեին, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Մխիթարյան թիմակցի հետ պատ խաղարկելուց հետո հաղթական գոլ խփեց ու առաջին անգամ հերոսացավ իր երկրի համար:
5. Նորամուտը հավաքականում. Թուրքիայի դարպասը գոլ խփելու ժամանակ Մխիթարյանն արդեն նշել էր նորամուտը ազգային հավաքականում. պատմական այդ պահը տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 14-ին՝ Պանամայի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղում:
6. Առաջին գոլը հավաքականում Մխիթարյանը խփեց 2009-ի մարտի 28-ին՝ aշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Էստոնիայի հավաքականի դեմ խաղում:
7. Արկածների սկիզբն արտերկրում. 2009-ին Մխիթարյանն իր փայլուն ելույթներով չէր կարող չգրավել արտասահմանյան ակումբների ուշադրությունը: Արտերկրում նրա առաջին կանգառը եղավ Դոնեցկի «Մետալուրգը»: Ուկրաինիական ակումբի կազմում, 2009-ի հուլիսի 16-ին Հենրիխն իր նորամուտի խաղում գոլ խփեց: Այդ մրցաշրջանում 38 խաղում խփած 14 գոլից հետո Մխիթարյանը 2010-ին արդեն թիմի ավագ դարձավ՝ հանդիսանալով դոնեցկյան ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը:
8…Բայց օրեր անց՝ օգոստոսի 30-ին Մխիթարյանի հետ պայմանագիր է կնքում Ուկրաինայի ամենաանվանի ակումբներից մեկը՝ «Շախտյորը». հայ կիսապաշտպանի համար դոնեցկյան ակումբը վճարում է 5.8 միլիոն եվրո: Մխիթարյանի կարիերայում սկսվեց շատ կարևոր փուլ:
9. Նորամուտը «Շախտյորում» Մխիթարյանը նշեց 2010-ի սեպտեմբերի 10-ին՝ «Օբոլոյի» դեմ, իսկ առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ «Տավրիայի» դեմ հանդիպմանը:
10. Նորամուտը Չեմպիոնների լիգայում Մխիթարյանը նշեց 2010-ի սեպտեմբերի 28-ին՝ խմբային փուլի 2-րդ տուրի «Բրագայի» դեմ խաղում:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
