Logo

Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմը

18:05 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականում Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբը: 

Եղիշե Մելիքյան - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ 

Ստեփան Դեմիրճյան - Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ

Աղվան Այվազյան - Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզչի օգնական

Ռոման Մոնարյով - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական

Խավիեր Մինյանո - Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ