Ֆարերյան կղզիների հավաքականի գլխավոր մարզիչ Հոկան Էրիկսոնը կարծիք է հայտնել Ազգերի լիգայի վիճակահանության մասին: Նրա թիմը մրցելու է Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ:
«Մենք չենք կարող դժգոհ լինել վիճակահանությունից, բայց գոհ էլ չենք: Ազգերի լիգայում պետք է չկրկնենք Եվրո-2024-ի որակավորման փուլի մեկնարկում թույլ տված սխալները: Պետք է միանգամից հաջող մեկնարկենք:
Մենք շատ անգամ մրցել ենք Մոլդովայի հավաքականի հետ, և եթե համեմատենք, այս խմբում որոշ թիմեր նույն մակարդակում են»,- էրիկսոնի խոսքն է մեջբերում roysni.fo-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ֆարերյան կղզիների հավաքականները նախկինում երբեք չեն հանդիպել։ Ազգերի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերին և կավարտվի նոյեմբերին:


