Ղազախստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը չի ղեկավարի թիմը հունիսյան ընկերական խաղերում: Այդ մասին հայտնում է Ղազախստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հունիսին 7-ին Ղազախստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: Այդ մրցավեճին թիմին կնախապատրաստի Չերչեսովի օգնական Ռուսլան Բալտիևը:
Հիշեցնենք, որ Ստանիսլավ Չերչեսովը Ղազախստանի հավաքականի գլխավորել է հունիսի 3-ին: 60-ամյա մասնագետի նախորդ թիմը եղել է հունգարական «Ֆերենցվարոշը», որտեղից նա հեռացել է 2023-ի հուլիսին:


