Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման համար Երևան ժամանած Կիպրոսի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է վրացի մասնագետ Թեմուր Քեցբայայի գլխավորած թիմի մարզման ֆոտոռեպորտաժը:
Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։
Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին
Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները
Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը