Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կայանալիք արտագնա հանդիպումից առաջ նախախաղային մարզում անցկացրեց Դուբլինի «Ավիվա» ստադիոնում:
Իռլանդիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո նույնքան միավորով երրորդն է խմբում, Իռլանդիան մեկ միավոր ունի և չորրորդն է: Առաջատար Պորտուգալիան, որը 9 միավոր ունի, հոկտեմբերի 14-ին կընդունի Հունգարիային, որը 4 միավորով երկրորդն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի թիմին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


