Logo

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Պուշկաշ Արենայում»

22:44 / 10.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հունգարիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մարզում է անցկացրել Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»:

Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ