Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանը մեկնաբանել է այն լուրը, որ կարող է նշանակվել «Զենիթի» մարզական տնօրեն, հաղորդում է Championat-ը:
«Հիմա «Զենիթում» այդ պաշտոնում այլ մարդիկ են աշխատում, այդ պատճառով ճիշտ չէ մեկնաբանել տվյալ տեղեկությունը:
Հիմա առանց աշխատանքի եմ և բաց եմ առաջարկների համար»,- ասել է Մովսեսյանը:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը երկար տարիներ եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սկաուտային բաժնի ղեկավարը, իսկ 2022-2024 թվականներին՝ ակումբի մարզական տնօրենը:


