Logo

Հայաստանի հավաքականին գոլ խփած ֆուտբոլիստը կտեղափոխվի Լա լիգա

14:59 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Չեխիայի հավաքականի պաշտպան Լադիսլավ Կրեյչին մոտ է Իսպանիա տեղափոխվելուն: As-ը տեղեկացնում է, որ «Բետիսը» ցանկանում է ձեռք բերել Պրահայի «Սպարտայի» ֆուտբոլիստին և արդեն բանակցությունների ավարտական փուլում է:

Գործարքի արժեքը կազմելու է 8 միլիոն եվրո: Անդալուսյան ակումբը հույս ուներ ավելի քիչ գումար ծախսել տրանսֆերի համար, բայց այլ ակումբներ էլ են միացել 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին, ինչը բարձրացրել է նրա տրանսֆերային արժեքը: «Բետիսի» հիմնական մրցակիցներից մեկը «Ժիրոնան» է:

«Սպարտայի» ավագն արդեն 9 խաղ է անցկացրել Չեխիայի հավաքականի կազմում և 3 գոլ խփել: Կենտրոնական պաշտպանն աչքի էր ընկել նաև Հայաստանի հավաքականի դեմ մարտի 26-ին կայացած ընկերական խաղում (2-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ