Logo

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

23:49 / 17.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 17-ին սկսեց մարզական հավաքը։ Նույն օրը երեկոյան Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին մարզումն է անցկացրել։

Հայաստանի հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.

• Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

• Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

• Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

• Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

• Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

• Ստյոպա Մկրտչյան - «Օսյեկ» (Խորվաթիա)

• Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

• Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» 

• Սերգեյ Մուրադյան - «Նոա»

• Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

• Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

• Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

• Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

• Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 

• Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

• Արթուր Միրանյան - «Նոա»

Հայաստանի հավաքականի ճամբար էր ժամանել նաև «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածքով էր միացել Հայաստանի հավաքականին և բուժզննումից հետո պարզ դարձավ, որ առաջիկա խաղերին նա չի կարող օգնել թիմին։ Նրան հայտացուցակում փոխարինել է «Փյույիկի» ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը։

Ազգային թիմին մարտի 18-ին կմիանան նաև պաշտպան Անդրե Կալիզիրը, կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, վինգեր Էդգար Սևիկյանն ու հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: Հաջորդ օրն էլ հավաքականի ճամբար կժամանի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ հարձակվողներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Լուկաս Սելարայանը:

Հայաստանի հավաքականը մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, Ավանի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում, որին կհետևեն միայն մեդիայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին տարվա առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ չորս օր անց Պրահայում կհյուրընկալվի Չեխիայի ազգային թիմին: Երկու հանդիպումներն էլ ընկերական են:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ