Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մեկնարկած ընկերական մրցաշարի առաջին խաղում 2-1 հաշվով հաղթեց Մոլդովայի թիմին։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց առաջին խաղակեսում մրցակցի գրանցած ինքնագոլերի շնորհիվ։
Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին` մրցելով Ղրղզստանի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 20:00-ին։


