Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականին միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։
Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Սելարայանը հավաքականին կմիանա Բուդապեշտում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


