Logo

Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Սլովենիայի թիմի հետ

15:06 / 01.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ խաղի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև: 

Սլովենիա - Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: 

Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին տեղեկատվություն կլինի առաջիկայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ