Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), Մ18 (C դիվիզիոն), Մ20 (B դիվիզիոն) և կանանց Մ16, Մ18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Հայտնի նաև նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց Մ16 հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:
Մ18 հավաքականը С դիվիզիոնի B ենթախմբում կխաղա Մոլդովայի, Մոնակոյի, Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 23-ից 28-ը Ալբանիայի Էլբասան քաղաքում:
Մ20 հավաքականն ընդգրկվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 12-ից 21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:
Կանանց Մ16 հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ մրցակիցները կլինեն Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականները: Հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:
Կանանց Մ18 հավաքականը C դիվիզիոնի B ենթախմբում է Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Նորվեգիայի, Ալբանիայի, Անդորրայի թիմերի հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 25-ից հունիսի 30-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:


