Logo

Հայաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստները միացել են «Վանին»

17:33 / 02.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չարենցավանի «Վանի» կազմը համալրել են պաշտպան Դավիթ Տերտերյանը և կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա Տերտերյանը հանդես է եկել «Փյունիկում» և «Գանձասարում», իսկ նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր։ Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 11 հանդիպում։

Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում անցկացրած 30-ամյա Գարեգինյանը խաղացել է «Փյունիկում», «Արցախում», «Արարատում», իսկ «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտից»։

Երկու ֆուտբոլիստների հետ էլ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա