Logo

Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը (ֆոտոշարք, տեսանյութ)

20:54 / 28.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին երկրորդ հանդիպումն անցկացրեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Կիպրոսի թիմի հետ, գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2:

Ինչպես Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում, այնպես էլ այս անգամ Ալեքսանդր Պետրակովը խաղը սկսել էր 5-4-1 տակտիկական սխեմայով։

Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին նկատելի խաղային ու տարածքային առավելություն, սակայն ընդմիջման գնացին հաշվի մեջ հետապնդողի դերում։ 43-րդ րոպեին Կիպրոսի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց ԱՊՕԵԼ-ի պաշտպան Անդրեաս Կարոն, որն անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գլխի հարվածով: Դա կիպրոսցիների միակ հարվածն էր առաջին խաղակեսում։

Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց նաև երկրորդ խաղակեսը և սկզբնամասում հավասարեցրեց հաշիվը։ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշող Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը 50-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 9 րոպե անց դարձավ նաև դուբլի հեղինակ՝ 2-1։

82-րդ րոպեին Կիպրոսի «Անորտոսիսի» հարձակվող Դիմիտրիս Չրիստոֆին օգտվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի անվստահ խաղից և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-2:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ կիպրոսցիների կազմում կարմիր քարտ ստացավ պաշտպան Կոստակիս Արտիմատասը:

Հրանտ-Լեոն Ռանոսից բացի, Հայաստանի հավաքականում նորամուտը նշեցին նաև պաշտպաններ Էրիկ Փիլոյանն («Ուրարտու») ու Երջանիկ Ղուբասարյանը («Նոա») և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կիպրոս՝ 2-2

Հրանտ-Լեոն Ռանոս, 50, 59 - Անդրեաս Կարո, 43, Դիմիտրիս Չրիստոֆի, 82

Հեռացում՝ Կոստակիս Արտիմատաս, 88 (Կիպրոս)

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնև, Երջանիկ Ղուբասարյան, Վարազդատ Հարոյան, Էրիկ Փիլոյան (Գեորգի Հարությունյան, 46), Նաիր Տիկնիզյան (Ժիրայր Մարգարյան, 78), Դավիդ Դավիդյան (Կամո Հովհաննիսյան, 46), Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Տիգրան Բարսեղյան, 65), Հրանտ-Լեոն Ռանոս (Ժիրայր Շաղոյան, 65), Սարգիս Ադամյան (Արթուր Սերոբյան, 65)։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

Հայաստան - Կիպրոս. Դիմակայությունների պատմությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

13:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը». Կոտրել են Անգլիայի հավաքականի հարձակվողի ավտոմեքենայի ապակին

12:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ-ի գավաթը Դոնալդ Թրամփի մոտ է, իսկ «Չելսիին» բաժին է հասել կրկնօրինակը

12:05 / 15.07.2025 • Ֆուտբոլ

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

11:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդն» այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակը հարգելու

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

16:52 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

16:27 / 14.07.2025 • Թենիս

Էլինա Ավանեսյանը կլինի Յասիի մրցաշարի առաջին համարը

15:57 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոդրիչ. «Շատ ուրախ եմ լինել այստեղ` կարիերայիս նոր փուլն սկսելու համար»

15:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դարեն Ֆլետչերը` «Ման. Յունայթեդի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռունի Բարդեգջին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:20 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը

14:08 / 14.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Երևանի բաց առաջնության արդյունքները

13:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պոուլսենը 12 տարի անց հեռացել է «Լայպցիգից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
13:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

12:54 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սանչես. «Պալմերը լավագույնն է աշխարհում»

12:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

11:53 / 14.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

10:50 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Չեռնոգորիա

10:12 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. Եզրափակիչի ու մրցաշարի լավագույնները

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ