ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը երկու տեղով ու այժմ 103-րդն է, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աղյուսակի առաջատարն Իսպանիայի հավաքականն է: «Ֆուրիա ռոխան» 2014 թվականից հետո առաջին անգամ է գլխավորում աղյուսակը: Ֆրանսիայի հավաքականը երկրորդ տեղում է, Արգենտինայի ազգային թիմը նահանջել է ու այժմ երրորդն է:


