Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտ մեկնելուց առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացրել է վերջին մարզումը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կհյուրընկալվի Հունգարիայի ազգային թիմին, իսկ երեք օր անց Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի դեմ, որին սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» ստադիոնում հաղթել էր 2-1 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


