Logo

Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:29 / 08.08.2022• Հրաձգություն
null

Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում։

Վազող թիրախ մրցաձևի մեծահասակաների պայքարում Լիլիթ Մկրտչյանը, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում 555 միավորով անցել է եզրափակիչ, իսկ մեդալային մրցամարտում 6:0 հաշվով հաղթել է Կատարի ներկայացուցչին ու արժանացել բրոնզե մեդալի:

Արուսյակ Գրիգորյանը գրավել է 8-րդ տեղը, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 12-րդ։

Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Գոհար Հարությունյանը, որը որակավորման փուլը հաղթահարել է 553 միավորով։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզուհին 6:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ