Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել աշխարհի թիմային առաջնության (Davis Cup) եվրոպական գոտու չորրորդ ենթախմբում։
Առաջին տուրում հայ թենիսիստները մրցել են Ալբանիայի հավաքականի հետ և հաղթել 3-0 հաշվով։
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Հարություն Սոֆյանը, Միքայել Ավանեսյանը, իսկ թիմի ավագը Վահե Ավետիսյանն է։
Միքայել Ավետիսյանը հաղթել է 7-5, 6-0 հաշվով, իսկ Հարություն Սոֆյանը՝ 7-6, 7-6։ Զուգախաղում Միքայել Ավետիսյանը և Հենրիկ Նիկողոսյանը հաղթանակի են հասել երկու սեթում՝ 6-4, 6-3։
Մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Չորրորդ ենթախմբում ընդգրկված են նաև Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Սան Մարինոյի ու Անդորրայի հավաքականները։