Logo

Հայաստանի հավաքականը կարող է հայտնվել FIFA 24-ում

20:05 / 26.06.2023Ֆուտբոլ
Հայաստանի հավաքական-FIFA 24

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ կազմով կարող է հայտնվել FIFA 24 համակարգչային խաղում, որը կկոչվի EAFC 24: Այդ մասին հայտնում է ինսայդեր Donk-ը, որն այլ հավաքականների դեպքում երբեք չի սխալվել:

Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» կլինի Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: 19-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից:

EA Sports FC 24-ը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 31-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբում երեք խաղից հետո 6 միավորով երկրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար Թուրքիային, որը մեկ խաղ ավելի է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ