Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 3-ին մեկնել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, որտեղ կանցկացնի ընկերական հանդիպում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սլովենիայի հավաքականի դեմ խաղին մեկնել է հետևյալ կազմով.
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)։
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վեսթ Քոսթ»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Անդրանիկ Հակոբյան («Վալենսիա Մ19»), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա)։
Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Ավանեսյան («Բալթիկա»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Արտակ Դաշյան («Նոա»), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Սոլոմոն Ուդո («Փյունիկ»), Գևորգ Տարախչյան («Ուրարտու»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Գոռ Մանվելյան («Նոա»), Արթուր Միրանյան («Նոա»)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ, իսկ հունիսի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին։