
տուր
01 Հունվար 1970 - 12:08
- 
Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է մեկնարկել 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը «չոր» հաշվով:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Իսլանդացիների հետ անցկացրած 4-րդ խաղում Հայաստանի հավաքականին վերջապես ոչ միայն հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, այլև առաջին հաղթանակը տոնեց: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներից երկուսում միևնույն 2-0 հաշվով հաղթել էին իսլանդացիները, իսկ երևանյան մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը
Փաստորեն, իսլանդացիների դարպասը գրավելու համար մեր ֆուտբոլիստներից 322 րոպե պահանջվեց: Մինչ այդ Իսլանդիան այն 12 հավաքականներից մեկն էր, որի դարպասը գրավել ՀՀ հավաքականին չէր հաջողվել: Ընդ որում, այդ ցանկում ընդգրկված հավաքականներից իսլանդացիների հետ մեր ֆուտբոլիստներն առավել հաճախ են հանդիպել:
2․ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում դեռ երբեք Հայաստանի հավաքականը 2 անընդմեջ հաղթանակով չէր մեկնարկել: Բացի այդ, դարպասն էլ անառիկ չէր պահել: Մինչ այդ, աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 2 տուրից հետո լավագույն արդյունքը (3 միավոր) գրանցվել էր Վարդան Մինասյանի օրոք: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեր հավաքականը սկսել էր Մալթայի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով հյուրընկալվելիս տոնած հաղթանակով, իսկ հաջորդ խաղում նույնպիսի արդյունքով Սոֆիայում զիջել էր բուլղարացիներին:
3․ ՀՀ հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (Վրաստան՝ 2-1, Հս․ Մակեդոնիա՝ 1-0, Լիխտենշտեյն՝ 1-0, Իսլանդիա՝ 2-0), ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր ընտրանու պատմության մեջ:

Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»
Նախկին ռեկորդը սահմանվել էր 2011թ. Վարդան Մինասյանի օրոք, երբ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում հաջորդաբար հաղթել էր Անդորրայի (3-0), Սլովակիայի (4-0) և Մակեդոնիայի (4-1) ընտրանիներին:
2016-17թթ. հավաքականը ռեկորդային ցուցանիշը կրկնել էր Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ՝ հաղթելով աշխարհի առաջնության ընտրական երկու խաղերում (Չեռնոգորիա՝ 3-2, Ղազախստան՝ 2-0) ու Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական մրցավեճում (5-0):
4․ Խոակին Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը ևս մեկ ռեկորդ սահմանեց՝ 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահելով: Նախկինում մեր ֆուտբոլիստներին 4 անգամ հաջողվել էր դարպասը 2 խաղ անընդմեջ անառիկ պահել: Նախկին ռեկորդը սահմանվել էր 2004թ. Միխայ Ստոյկիցայի օրոք (Վրաստան՝ 2-0, Թուրքմենստան՝ 1-0): Հետագայում նման ցուցանիշ գրանցվել էր 2007թ. Թոմ Ջոնսի (Մալթա՝ 1-0, Սերբիա՝ 0-0), 2011թ. Վարդան Մինասյանի (Անդորրա՝ 3-0, Սլովակիա՝ 4-0) և 2017թ. Արթուր Պետրոսյանի (Ղազախստան՝ 2-0, Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0) գլխավորությամբ:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
