Logo

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց և կորցրեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:03 / 07.08.2022• Շախմատ
null

Շախմատի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում։ 9-րդ տուրում հայ շախմատիստները 1-3 հաշվով պարտվեցին Ուզբեկստանի հավաքականին, որն այդ հաղթանակի շնորհիվ շրջանցեց Հայաստանի թիմին ու բարձրացավ առաջին տեղ։

Մրցամարտն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար: 3-րդ խաղատախտակի վրա Սամվել Տեր-Սահակյանը սևերով պարտվեց Ջավոխիր Սինդարովին:

Քիչ անց 2-րդ համար Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաշտություն կնքեց Նոդիրբեկ Յակուբոևի հետ: 4-րդ խաղատախտակի վրա Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Ջախոնգիր Վախիդովին: Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ:

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Հնդկաստանի երկրորդ թիմը։ Առաջատար Ուզբեկստանը հավաքել է 16 միավոր։ 

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4-0), Անդորրային (3-1), Եգիպտոսին (2,5-1,5), Ավստրիային (3-1), Անգլիային (2,5-1,5), Հնդկաստանի 2-րդ (2,5-1,5) և առաջին 2,5-1,5) թիմերին ու ոչ-ոքի էր խաղացել ամերիկացիների հետ (2-2):

Նախավերջին՝ 10-րդ տուրը կկայանա օգոստոսի 8-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ