Logo

Հայաստանի հավաքականը շանս չի տվել Ադրբեջանի թիմին

10:50 / 05.08.2023Վոլեյբոլ
null

Լողափնյա վոլեյբոլի կանանց Արևելյան Եվրոպական երկրների առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չի տվել Ադրբեջանի թիմին՝ հաղթելով 2:0 հաշվով (21:6, 21:8):

Հայաստանի թիմի կազմում խաղում են Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը։ Թբիլիսիում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ մարզուհիները 2:0 հաշվով հաղթել են Վրաստանի հավաքականին, իսկ երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին՝ 0:2։

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանի երկրորդ թիմն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ