Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Սլովենիա մեկնելուց առաջ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական խաղում կհյուրընկալվի Եվրո-2024-ի մասնակից Սլովենիայի ազգային թիմին, իսկ այդ խաղից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին:


