Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի թիմին, իսկ հունիսի 7-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ:
Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի թիմին, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հավաքականին:


